image

Մահացած է եգիպտացի մեծ դերասան՝ Իզաթ Ալայլի

Մահացած է  եգիպտացի  մեծ  դերասան՝ Իզաթ  Ալայլի

  Գահիրէի  մէջ    87 տարեկան հասակին իր մահկանացուն կնքած է եգիպտացի   հանրայայտ  դերասան՝ Իզաթ  Ալայլի։ 

 

 Այս մասին «Արեւելք»  տեղեկութիւն քաղեց  «Ալ Արապիա»  կայանէն։

 

 Աղբիւրը  մասնաւորապէս նշեց, որ   Ալայլի   առողջական  ոչ մէկ    լուրջ  խնդիր ունէր. Այս  մասին  տեղեկութիւնը   հաստատած է  Եգիպտոսի դերասաններու սենտիքայի  նախագահ   ՝ Աշրաֆ Զըքին։

 Ան նաեւ ըսած է, որ   օրեր առաջ   խօսած էր Ալայլիի հետ եւ    հանգուցեալը իրեն    հաղորդած էր, որ  մեծ    եռանդով կը պատրաստուի  նոր ծրագիրներու։

 

 Յիշեցնենք, որ եգիպտական շարժապատկերի «ոսկեայ  շրջան»ի լաւագոյն ներկայացուցիչներէն համարուող՝  Ալայլի  նկարահանուած է  աւելի քան      շարժանկարի մէջ։

 

 Ալայլիի  լաւագոյն   դերակատարումներէն կը համարուի «Ալ  Արտ»  («Հողը»)  ֆիլմին   անոր մասնակցութիւնը։