image

Լիբանանցիներ Ծաղրանքի Թեմա Ընտրած Են Աղբի Կուտակման Խնդիրը (Լուսանկար)

Լիբանանցիներ   Ծաղրանքի Թեմա Ընտրած Են Աղբի Կուտակման  Խնդիրը (Լուսանկար)

 Լիբանան- Ընկերային ցանցերու տարբեր օգտատէրեր    համացանցի ճամբով ծաղրի կ'ենթարկեն    Պէյրութի  տարբեր շրջաններուն  մէջ աղբի կուտակման երեւոյթը: Անոնք   Photoshop   ծրագրով   նկարներ պատրաստած են , ուր երեւելի դարձած են    երկրի քաղաքական գործիչները  աղբ հաւաքող ընկերութեան  համազգեստով,   երկրի գեղեցկուհին   աղբահան կառքի մը վրայ, ինչպէս նաեւ   հնդիկ աշխատաւոր մը, որ աղբ կը   հաւաքէ նկարին վրայ գրելով ՝ «կարօտցանք քեզ ո՜վ մեծ»: Աղբահանման խնդիրը ցարդ կը մնայ  անլոյծ սակայն կառավարութիւնը յառաջիկայ Երեքշաբթի իր կայացնելիք  արտակարգ նիստը պիտի տրամադրէ  խնդրի լուծման համար   միջոցներ   գտնելու: