image

Ինչ պատճառով Փաշինեան սափրած էր մօրուքը. Թելեկրամեան «Տէժավիւ» ալիքի դիտարկումը

Ինչ պատճառով Փաշինեան սափրած էր մօրուքը. Թելեկրամեան «Տէժավիւ» ալիքի դիտարկումը

Դեժավյու թելեգրամեան ալիքը գրած է, թէ ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը այդքան կարճ յարդարած էր մօրուքը։

«Մանրամասներ՝ Փաշինեանի բժշկական ստուգումներից:

Ինչպէս արդէն գրել էինք, յունուարի 11-ին Մոսկուա կատարուելիք այցից մէկ շաբաթ առաջ Ռուսաստանի Դաշնութիւնից Հայաստան էին ժամանել Քրեմլի կողմից գործուղուած բժշկական հետազօտողների խումբ, որոնք բազմակողմանի ստուգել են վարչապետ Փաշինեանի առողջական վիճակը։ Ստուգումներն արուել են Ռուսաստանից բերուած սարքաւորումներով, որպէսզի արժանահաւատ լինեն ընդունող՝ ռուսական կողմի համար։ Ստուգումների տուեալների ուշացումն է եղել նաեւ պատճառը, որ այցի մասին յստակ տեղեկատւութիւն չէր տրամադրւում, իսկ այցը չէր հաստատւում, քանի դեռ չկային հետազօտութիւնների վերջնական արդիւնքները։

Բաւարարող արդիւնքները ստանալուց բացի, սակայն, ռուսական հետազօտողները մէկ այլ պայման եւս դրել են Նիկոլ Փաշինեանի առջեւ։ Նրանք բաց թեքստով տեղեկացրել են, որ անհրաժեշտ է նաեւ սափրուել, քանի որ մօրուքը եւս կարող է պատճառ դառնալ տարատեսակ միքրոպների եւ վարակների տարածման։ Փաշինեանը խնդրել է, եթէ հնարաւոր է, թողնել մօրուքը՝ ասելով, որ ինչպէս պէտք է՝ թող ախտահանեն հանդիպումներից առաջ, դա իր թալիսմանն է եղել։ Երկարատեւ համոզումներից յետոյ, ռուսական բուժաշխատողները խորհրդակցել են Մոսկուայում գործընկերների հետ եւ կարճ ժամանակ յետոյ համաձայնութիւն տուել՝ թոյլ տալով մօրուքի հնարաւոր ամէնից կարճ տարբերակը, որը հնարաւորինս անվտանգ կարող է լինել։ Դա է եղել պատճառը, թէ ինչու էր Փաշինեանը այդքան կարճ յարդարել իր՝ պրենտ դարձած մօրուքը»,- գրած է թելեկրամեան ալիքը։