ՀՀ քաղաքացիներն այսօր առավոտվանից ծաղիկներ են դնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան շենքի մոտ, ի հիշատակ նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությանը զոհ գնացած հարյուրավոր անմեղ զոհերի:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի 7 տարբեր վայրերում երեկ երեկոյան գրեթե միաժամանակ տեղի են ունեցել ահաբեկչություններ՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, ինչի հետևանքով սպանվել է մոտ 158 մարդ: