image

ՀԲԸ Միությունը 325,000 ԱՄՆ դոլար է հանգանակել բանակի համար

ՀԲԸ Միությունը 325,000 ԱՄՆ դոլար է հանգանակել բանակի համար

ՀԲԸ Միությունը շարունակում է ապրիլյան պատերազմից հետո իր նախաձեռնած Արցախի աջակցության ծրագիրը: 
Այսօր առավոտյան կնքվեց պայմանագիր ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀԲԸՄ-ի միջև, որով ծրագրի այս փուլում ՀԲԸ Միությունը  բանակին է տրամադրում անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ 2000 հատ արյան հոսքը դադարեցնող բժշկական C.A.T. ամրալարեր, իսկ առաջիկա երեք ամիսների ընթացքում նաև 2 շարժական թվային ռենտգեն սարքեր Երևանի և Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցների համար: Կտրամադրվեն նաև 2 շտապ օգնության անվասայլակներ՝ համալրված վերակենդանացման համար անհրաժեշտ սարքավորումներով, որոնք կտեղադրվեն ուղղաթիռներում, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում ավելի արագ ու արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել մեր տղաներին:

ՀԲԸՄ-ի «Օգնենք Արցախին» դրամահավաք արշավի արդյունքում առ այսօր հանգանակվել է ավելի քան 325,000 ԱՄՆ դոլար: Աջակցության առաջին փուլում, մայիս ամսին, ՀԲԸՄ-ն ֆինանսական օգնություն է տրամադրվել ապրիլյան մարտերի ընթացքում ծանր վիրավորվածներին, տեղահանվածներին, ինչպես նաև մեր զոհված զինվորների ընտանիքներին: