image

Հայաստանում է Արեւելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը

Հայաստանում է Արեւելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը

Արեւելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել էր Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը: Պատվիրակությունը նաեւ ծանոթացել է Մատենադարանում պահվող ասորերեն ձեռագրերին, նրանց պահպանման, վերականգնման եւ ուսումնասիրման ընթացքին: