image

Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը հրաժեշտի Սուրբ Պատարագ կմատուցի Շարվյոյի Սուրբ Նշան եկեղեցում

Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը հրաժեշտի Սուրբ Պատարագ կմատուցի Շարվյոյի Սուրբ Նշան եկեղեցում

Ֆրանսիա-Շարվյոյի  Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Սարգսյանն ավարտում է իր յոթամյա առաքելությունը տեղի համայնքում: Հավատացյալներին ուղղված իր հրաժեշտի խոսքում հոգեւորականը նաեւ տեղեկացրել է, որ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի տնօրինությամբ ծառայության է կոչվել Լիոնի Սուրբ Հակոբ եկեղեցում:

«Այս կիրակի՝ հունիսի 21-ին, ժամը 10:30-ին, Շարվյոյում կմատուցեմ իմ վերջին Պատարագը։ Ուրախ կլինեմ բոլորիդ տեսնել եկեղեցում, որպեսզի միասին աղոթենք, և ձեզ փոխանցեմ իմ շնորհակալության խոսքը։ Աստված պահապան ամենքիս»,- նշել է հայր սուրբը: