image

Հայաստանի Ճարտարապետության թանգարանը նոր տնօրեն ունի

Հայաստանի Ճարտարապետության թանգարանը նոր տնօրեն ունի

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են որ թանգարանը նոր տնօրեն ունի՝ Զարուհի Հայրապետյանը:

Նա մասնագիտությամբ թանգարանագետ է, նախկինում աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում և «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում: 

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտն իր տեսակի մեջ ինքնատիպ գիտա-մշակութային հաստատություն է, ուր հավաքվում են ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տեսությանը և գործնականին վերաբերող տարաբնույթ նյութեր։

Թանգարանի գործունեության առանձին մաս են Հայաստանում և արտերկրում ստեղծագործած և ստեղծագործող հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների գործունեությունը ներկայացնող բազմաբնույթ նյութերը։ Թանգարանում հավաքված նյութերն ուսումնասիրվելուց հետո գրանցվում են և առնվում պետական պահպանության ներքո։

 

Թանգարանը գիտա-հետազոտական մշակութային հաստատություն է և զբաղվում է գիտական, հրատարակչական, գիտա-մեթոդական գործունեությամբ, կազմակերպում է ցուցահանդեսներ (նաև արտերկրում), մասնակցում հանրապետության գիտա-մշակութային և ուսումնական ծրագրերի զարգացման գործընթացին։

Թանգարանը, գիտական և ստեղծագործական կապեր հաստատելով, համագործակցում է ինչպես հանրապետության, այնպես էլ արտերկրի նմանատիպ մշակութային կենտրոնների, թանգարանների, գիտա-ուսումնական հիմնարկների և անհատ ճարտարապետների հետ։