Մարիամ Աթայան
Ես արմատներով զեյթունցի եմ։ Ազգանունս՝ Աթայան (ազգանվան ծագումնաբանությունն էլ չեմ գտնում)։
Նկարում պապիկիս մայրն է՝ Մանուշակ (ազգանունը չգիտեմ), պապիկս միշտ ասում էր՝ Ստեփան Ալաջաջյանը քեռու կամ հորքուրի տղա է։ Բարեկամներ ունեին Մեյմանդարում, կարծեմ Բլդրյան ազգանունով։ Հայրիկիս պապիկի անուն-ազգանունը Մարտիրոս Աթայան է։
Նկարներում կան նաեւ պապիկիս քույրիկը՝ Աղունը, եղբայրը՝ Գեւորգը, ովքեր ապրել եւ մահացել են Լիբանանում։
Պապիկս 1965 թվականին Հալեպից տեղափոխվում է Հայաստան։
Եթե կան մարդիկ, ովքեր ճանաչում են, օգնեք հասկանամ՝ որտեղից ենք գալիս ու ովքեր են մեր բարեկամները։
Պապիկիս կողմից ոչ մեկին չգիտեմ։
Իսկ պապիկիս եղբոր աղջիկը Անի Աթայան (ծնվ. Լիբանան) ամուսնացել եւ տեղափոխվել էր Ֆրանսիա։
Մանուշ տատը 1983-ին Լիբանանից գալիս է Հայաստան, իրեն տեսակցության է գալիս Ստեփան Ալաջաջյանը, բայց հստակ չգիտեմ ինչ բարեկամ է գալիս։