«Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության անգլերեն բաժինն անդրադարձել է հայաստանցիներին, որոնք ապրում և աշխատում են Թուրքիայում: «Հայաստան. կյանքը՝ ճամպրուկում» խորագրով Ֆիլմը Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան ճանապարհին մարդկային մի քանի ճակատագրերի միջոցով ներկայացնում է աշխատանքային միգրացիայի դաժան դեմքը: Ֆիլմից տեղեկանում ենք, որ այսօր, ոչ պաշտոնական տվյալներով 25 հազար հայաստանցի է աշխատում Թուրքիայում: