image
Հրատապ լուրեր:

Իրանահայութեան մասնակցութիւնը Համահայկական 2-րդ Ձմեռնային խաղերուն

Իրանահայութեան մասնակցութիւնը  Համահայկական 2-րդ Ձմեռնային խաղերուն

Իրանահայ ազգային-հասարակական գործիչ Հենրիկ Խալոյեան կը գրէ՝ 

Ուրախութեամբ յայտնում ենք որ Հայաստանի Համահայկական 2-րդ Ձմեռային Խաղերին, որի բացումը տեղի է ունենալու Փետրուարի 1-ին, Ջերմուկում, մէկ շաբաթ տեւողութեամբ, Իրանահայութեան 20 հոգանոց մարզական պատուիրակութիւնը մասնակից կը լինի այս սպասուած համահայկական միջոցառմանը Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան հովանաւորութեամբ (նուիրուած կազմակերպութեան 80-Ամեակին):

Թեհրան քաղաքի անուան ներքոյ ՝ Լեռնադահուկ եւ Սնոպորտ (7 հոգանոց խմբով) եւ Ձնամարտ-Իւքիգասն (13 հոգանոց խմբով)։ Երկուշաբթի Յունւարի 27-ին Արարատ Մարզաւանում տեղի ունեցաւ լեռնադահուկ եւ սնոպորտի մասնակից մարզիկների բարի երթի հանդիպումը: 

Լեռնադահուկ- սնոպորտ խմբին հովանաւորում է նաեւ "Քէշիշեան" մսամթերքային ընկերութիւնը:

Հանդիպումը կայացել է «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէ»-ի անդամ եւ Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանի հրաւէրով ուր ներկայ էին Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Կեդրոնական Վարչութեան նախագահ՝ Սօֆի Ջաղարբէգեանն ու կազմի ընկերները ու "Քէշիշեան" մսամթերքային ընկերութեան տնօրինութիւն՝ Պարոնայք Ալֆրէդ Քէշիշեանն ընկերակցութեամբ Ֆրէդ Աշեղեանի:

Դահուկների նշուած թիմի համակարգող պատասխանատուն է Պրն. Արա Ոսկանեանը իսկ խմբին մաս են կազմում երկրորդ կարգի մարզիչ եւ Իրանի դահուկի ֆեդերացիայի փոքրամասնութեանց կոմիտէի նախագահ՝ Ալէքս Լազարը, երրրդ կարգի մարզիչներ Ալֆրետ Կարապետեանն ու Մաթիլտա Մարտիրոսեան եւ մարզիկներ՝ Մառա  Սատուրեանը, Արաբո Մանասեանը եւ Սարմէն Պօղոսեանը. որոնց մաղթում ենք յաջողութիւն. հանդիմանը բոլորը միահամուռ լիայոյս էին որ այս մրցախաղերի համար կազմուած խումբը Արարատ կազմակերպութեան հովանու ներքոյ պիտի շարունակի իր աշխատանքը նպատակ ունենալով ստեղծելու դահուկի դպրոց ապագայ սերնդների դաստիարակման ի խնդիր...

Յունւարի 29-ի երեկոյեան նաեւ կայացաւ՝ ՀՀ Ձնամարտ-Իւքիգասն ֆեդերացիայի ներկայացուցչի եւ Թեհրանի մեր խմբի ընկերների միջեւ այս նոր մարզաձեւի մանրամասութիւններին առաւել ծանօթացման նպատակով հեռակայ հանդիպում: