image

Երասխի մէջ վիճակը մտահոգիչ

Երասխի մէջ վիճակը մտահոգիչ

Արարատի մարզի Երասխ գիւղի մէջ վիճակը անհանգիստ է: Ատրպէյճանական զինուժը  անընդհատ կը կրակէ գիւղի ուղղութեամբ:

«Կրակոցներն էնքան մօտիկ է լսուում, որ պատշգամում կանգնած տպաւորութիւն է, ոնց որ էս շէնքի յետեւից է կրակոցները գալիս: Երէկուայ դրութեամբ շատ ահաւոր էին կրակում, ոնց որ էդ շէնքերն էլ էր տարբեր, ու երկար տեւեց: Էսօր 15 րոպէ կրակում էին, յետոյ հանգիստ, յետոյ էլի մի 30 րոպէով ու էլի դադարում էր: Ես վստահ չեմ, որ պատերազմը սկսուի` մենք տէր ունենք, մենք պաշտպանուած ենք, ես նոյնիսկ վստահ չեմ, որ մենք զէնք ունենք»,- ըսած է Երասխի բնակչուհի՝ Սվետլանա Գրիգորեան:

Գրիգորեանի կարծիքով` կրակոցներու պատճառը Ատրպէյճանի համար դէպի Նախիջեւան ճանապարհ ապահովելու գործընթացի սկիզբն է, կրակոցները սկսած են ընտրութիւններէն ետք:

«Արցախը յանձնուեց, ես ամենավատին եմ սպասում, էն որ ասում է մենք  մնալու ենք անհայրենիք, դրան սպասում եմ: Հայը ո՞նց կարա հաւատայ, որ իր դարաւոր թշնամին, օրերից մի օր բարեկամութիւն կ'անենք իր հետ, տենց ոնց կը լինի: Իրականութիւնն է մեր` կամ պիտի մեռնենք մեր հողում, կամ պիտի լինենք քոչուոր ցեղ»,-ըսած է Սվետլանան:

Երասխի մէկ այլ բնակչուհի ըսած է, որ կրակոցներէն չեն վախնար ու գիւղը պիտի չլքեն. «Կը մեռնենք, ստեղ կը մեռնենք, մեր հողնա, ուր   էթանք, խի Երեւան ապահովա՞»:

 

Լուրը՝ News.am-էն: