image

Եռապատկվել է Եվրոպայում ապաստան խնդրած հայաստանցիների թիվը. «Հետք»

Եռապատկվել է Եվրոպայում ապաստան խնդրած հայաստանցիների թիվը. «Հետք»

2016թ-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին 3 անգամ ավելի շատ ՀՀ քաղաքացի է առաջին անգամ ապաստան խնդրել Եվրոպայից, քան վերջին 9 տարիների միջին ամսական ցուցանիշն է, տեղեկացնում է  «Հետք»-ը,  ներկայացնելով ԵՄ վիճակագրական ծառայության տվյալները, ըստ 20.01.2017-ի: Եթե 2008-ից մինչ օրս ամսական միջինը 385 ՀՀ քաղաքացի է փախստականի կարգավիճակ խնդրել ԵՄ երկրներից, ապա միայն 2016թ. օգոստոսին նրանց թիվը հասել է 1110-ի, իսկ սեպտեմբերին՝ 1185-ի:

Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016-ի նշված ամիսներին առաջին անգամ ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների 49 տոկոսը կին է, իսկ 51 տոկոսը՝ տղամարդ։ 5 հոգի սեռը չի նշել։

Ապաստան խնդրածների 33 տոկոսը 35-64 տարեկան է, նրանք իրենց հետ Եվրոպա են տարել մինչև 14 տարեկան երեխաներին, որոնց թիվը կազմում է 28 տոկոս։ Հայաստանից հեռացել են նաև մեծ թվով 18-34 տարեկան երիտասարդներ՝ կազմելով ապաստան խնդրածների 32 տոկոսը։ 14-17 տարեկան փախստականի կարգավիճակ խնդրած ՀՀ քաղաքացիները կազմում են 5 տոկոս, իսկ 66-ից բարձր տարիքայինները՝ 2 տոկոս։

2008-ի հունվարից մինչ 2016թ-ի դեկտեմբեր ամիսը Հայաստանից Եվրոպայում առաջին անգամ ապաստան է խնդրել 41,310 մարդ։

 

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում