image

Տեղեկութիւն ունինք, որ Կիրանցի կամուրջի մօտ հայկական կողմն Ատրպէյճանէն ժամանակ խնդրած է ճանապարհն այլ հատուած տեղափոխելու համար․ Գառնիկ Դանիէլեան

Տեղեկութիւն ունինք, որ Կիրանցի կամուրջի մօտ հայկական կողմն Ատրպէյճանէն ժամանակ խնդրած է ճանապարհն այլ հատուած տեղափոխելու համար․ Գառնիկ Դանիէլեան

Երէկ դուք տեսաք՝ ինչպէս իշխանութիւնները ամբողջ ուժային համակարգը կեդրոնացուցած էր Օփերայի շէնքի մօտ, ոստիկանները չէին արտօներ մարդոց ազատ տեղաշարժը։ Այս մասին Կառավարութեան շէնքի բակին մէջ ըսած է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։

«Իշխանութեան պարագլուխը վախերի մէջ է ու ամէն քայլափոխին իր հետ տանում է հազարաւոր ոստիկանների ու ուժային համակարգի ներկայացուցիչների։ Կառավարութեան շէնքն ամբողջութեամբ պաշարուած է վահաններով, մահակներով, արցունքաբեր գազով, այս մարդիկ եկել են ու փորձում են ներկայացնել, որ իրենց շէֆը կարող է անվտանգ լինել։ Ինչ այս շարժումը սկսուել է, իշխանութիւններն ապրում են ամենօրեայ վախի մթնոլորտում, որովհետեւ իրապէս վախենալու շատ բան ունեն, որովհետեւ գործում են Հայաստանի շահերի դէմ, ստորագրում են փաստաթուղթ, որով այս կամ այն հայկական բնակավայրերն անցնում են Ադրբեջանին։

Երէկ փոխվարչապետների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել ու ստորագրուել է ապօրինի, հատուածական սահմանազատման ու սահմանագծման արձանագրութիւն, որով Ադրբեջանին են յանձնուել Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի կենսական նշանակութիւն ունեցող տարածքներ, կոմունիկացիաներ։ Կիրանցից յանձնուել են տներ, որոնց տէրերը սեփականութեան վկայական ունեն։ Այս պահին մենք ունենք տեղեկութիւններ, որ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատուածում պէտք է գործընթացը դադարեցուի, մի քանի ամիս ժամանակ են խնդրել ադրբեջանական կողմից, որ ճանապարհը կարողանան տեղափոխել այլ մաս»,-ըսած է ան։

Դանիէլեանն այս ամբողջ գործընթացը ապօրինի որակած է։

«Տաւուշի մասում կենսական նշանակութեան տարածքների զիջումը քրէօրէն հետապնդելի է, դատախազութեանը յանցագործութեան մասին հաղորդում ենք ներկայացրել»,-ըսած է պատգամաւորը։