image

Ե. Չարենց . Նաւարկեցի հետդ կատաղի արիւններուն մէջէն

Ե. Չարենց  . Նաւարկեցի հետդ կատաղի արիւններուն մէջէն

Բառի  աստուած,

Քու երկիրդ  իմ  բառս  գողցաւ,

Աղ  ցանեցինք  մեր  վէրքերուն

 Փակեցինք  մեր  աչքերը

Չտեսնելու  համար  կապարէ       ծանր   երեսները:

Երեսները  բութ  եւ անվսեմ:

Վերջին  կապը  մնացիր  դուն բառերէն անդին:

Ու նաւարկեցի  հետդ   կատաղի արիւններուն մէջէն

Պոռնիկ   Պոլիսէն, պոռնիկ  Պէյրութէն .

Որ  դարձաւ  բանաստեղծներու  մեծ  գերեզման:

Հիմա  բառդ   քաղաքները իրարու  կը կապէ,

Բոլոր  տխուր  սիրտերը,

Բոլոր  կարմիր   կամուրջները

Բոլոր սպասումները  այս  սուտ  եւ ամեհի ժամանակներուն:

Ցեղին մեծ  խինդը եւ բոզացումը   իր մեռելներուն  վրայ

Եւ  արեան   առեւտուրը

Եւ իմ մեծ մեռելներուս  վսեմական  փառքին  գովքը:

Բարի տարեդարձ քեզի

Բառերու   մեր  աստուած:

     Ս.Ա.