Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Ford Fiesta եւ Kia Rio մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով զոհվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանը: Գործընկերոջ ողբերգական մահվան մասին հայտնել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, հրապարակելով նրա լուսանկարը եւ գրելով.
«Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին։
Մենք կորցրեցինք պարկեշտ, պատասխանատու եւ բանիմաց գործընկերոջ։
ԱԳՆ ողջ անձնակազմի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ վշտակցություն եմ հայտնում Բելլա Դադամյանի ընտանիքին եւ հարազատներին։
Բարդ է բառերով նկարագրել եւ բնութագրել այս սարսափելի ողբերգությունը։
Այս դժվարին պահին ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստյան վիշտը։ Մաղթում ոգու տոկունություն եւ համբերություն»։
Բելլա Դադամյանն ամուսնացած էր, երեք երեխաների մայր էր: