«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Արծվիկը: Այսօր ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որտեղ հաղթողի 2 հիմնական հավակնորդներից՝ Մարտայից և Արծվիկից ժյուրին ընտրեց Արծվիկին: Առաջիկայում պարզ կդառնա, թե ինչ երգ է ներկայացնելու Արծվիկը: