«ITB Berlin 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվեց «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխությունը, որտեղ «Արկածային զբոսաշրջություն» անվանակարգում հաթող երկիր ճանաչվեց Հայաստանը, տեղեկանում ենք ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Արկածային զբոսաշրջությունը զբոսաշրջության տեսակ է, որը ենթադրում է որևէ ուսումնասիրություն և իրական (կամ հավանական) ռիսկեր պարունակող ճամփորդություն։
Ըստ Արկածային զբոսաշրջության առևտրային ասոցիացիայի՝ արկածային զբոսաշրջություն կարող է լինել ցանկացած ճամփորդական գործունեություն, որը ներառում է երեք բաղադրիչ՝ ֆիզիկական ակտիվություն, մշակութային փոխանակում և բնության հետ կապ։
Արկածային զբոսաշրջության տեսակներից են լեռնագնացությունը, բարձունքից պարանով թռիչքները, հեծանվային լեռնագնացությունը, թիավարությունը (կանոյե, կայակ), ջրասուզումը, լաստանավով ճամփորդությունը, զիպլայնը, պառապլանով թռիչքը, քայլարշավը, ձիարշավը, հետազոտական ճամփորդությունը, սենդբոարդինգը (ավազի վրայով), սպելեոտուրիզմը (քարանձավային տուրիզմ) և ժայռամագլցումը և հիչհայկինգը (ավտոստոպով ճամփորդություն) և այլն։