image

Արմեն Սարգսյան «Մեր երկրում չկա մի անհատ, որ կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոբիչի վրա ձեռք բարձրացներ, էդքան քաշը չէր հերիքի» (Տեսանյութ)

Արմեն Սարգսյան «Մեր երկրում չկա մի անհատ, որ կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոբիչի վրա ձեռք բարձրացներ, էդքան քաշը չէր հերիքի»  (Տեսանյութ)

«Յուրաքանչյուր հայ մարդ ունի կասկածներ: Այդ կասկածները քաղաքական են: Դժվար է կասկածներով ապրել: Կասկածները անհատների հետ կապված չեն: Ես մտածում եմ, որ ավելի բարձր տեղերից էր դա, մեր երկրում չկա մի անհատ, որ կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոբիչի վրա ձեռք բարձրացներ, էդքան քաշը չէր հերիքի: Ուրիշ բան է, որ կարողացել են դրսի մեծ ուժերի հետ աչքերը փակել, ձայն չհանել, լռել, կամ խանգարել բացահայտմանը»,- այսօր Ազգային ժողովում Հոկտեմբերի 27-ին զոհված քաղաքական գորիչների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ կատարվածը պետական դավադրություն էր: Ա.Սարգսյանը վստահություն հայտնեց, որ եթե լինի այդ ոճրի բացահայտման հնարավորություն, ներկայիս նախագահ, նախկին ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսյանը կարող է բացահայտել. «Այսօր կան մարդիկ, որ կարծում են, թե Սերժ Սարգսյանն էլ է մեղավոր, բայց ես այն համոզման եմ, որ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ»:

Ըստ Ա.Սարգսյանի՝ Նաիրի Հունանյանին պետք է դեմ տալ պատին, որ չկարողանա չխոսել: (Նյութը 168.am-ից)