Լիբանանում իսրայելական ավիահարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է 274-ի, կա 1024 վիրավոր, հայտարարել է երկրի առողջապահության նախարարը:
Ինչպես հայտնել ենք՝ այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը բազմաթիվ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման կենտրոններին՝ մինչ այդ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին նախազգուշացնելով հեռանալ այն տներից, որտեղ, ենթադրաբար, պահվում է «Հեզբոլլահ»-ի զենքերից:
Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին նույնպես ժամանակ է տվել՝ իրենց բնակավայրերը լքելու համար: Իսրայելը հատկապես դիմել է այն խաղաղ բնակիչներին, որոնց տները «Հեզբոլլահ»-ն օգտագործում է՝ զենք պահելու համար:
Լիբանանում այժմ պատերազմական վիճակին մոտ վիճակ է: