image

Ափսոս է, որ մենք օրգանները տալիս ենք հողին, ոչ թե մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն. Արա Բաբլոյան

Ափսոս է, որ մենք օրգանները տալիս ենք հողին, ոչ թե մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն. Արա Բաբլոյան

Օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում  Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասել է, որ Հայաստանում օրենք է մշակվել «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», որը հստակորեն սահմանում է դիակային դոնորական օրգաններ օգտագործելու հնարավորությունը, սակայն փոխպատվաստվող օրգանների օգտագործումը դանդաղում է ազգային առանձնահատկությունների պատճառով։ 

«Ափսոս է, որ մենք օրգանները տալիս ենք հողին, ոչ թե մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն», -ասել է հանձնաժողովի նախագահը: 

Ըստ  նշված օրենքի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի հրաժարվել դոնորությունից, բայց եթե գրավոր չի հրաժարվել, ապա պոտենցիալ դոնոր է հանդիսանում։  Հաշվի առնելով ազգային մենթալիտետի առանձնահատկությունները՝ օրենքում դրույթ է մտցվել ընտանիքի անդամների պարտադիր համաձայնության մասին։ Օրենքի համաձայն,  ուղեղային մահը բժիշկների մի խումբ է արձանագրում, իսկ օրգանը հանում է մեկ ուրիշ խումբ, որպեսզի ընտանիքի անդամների մոտ ոչ մի կասկած ի հայտ չգա։  

«Ցավոք սրտի, այդ ամենը օրենքով կարգավորված է, սակայն մեզ մոտ դեռեւս առաջընթաց չի արձանագրվել եւ չկա դիակային օրգանի օգտագործման ոչ մի դեպք», - ասել է նա։ 

 

 

մանրամասները` med.news.am-ում