image

Անհետացած ընտանիքի 10-ամյա որդին Նազարյան վարժարանի աշակերտ է. դասընկերները սպասում են նրա վերադարձին

Անհետացած ընտանիքի 10-ամյա որդին Նազարյան վարժարանի աշակերտ է. դասընկերները սպասում են նրա վերադարձին

Ինչպես  տեղեկացրել էինք,  օրեր առաջ Լիբանանից Թուրքիա, այնուհետև Հունաստան ծովային ճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում  անհետացել են հալեպահայ Թեքեյան ընտանիքի չորս անդամներ` ամուսինները, նրանց 10-ամյա որդին և  վերջինիս տատիկը:  Ընտանիքի կրտսեր անդամը`10-ամյա Վահան Թեքեյանը սովորում է Լիբանանի Նազարյան վարժարանի 5-րդ դասարանում: Նազարյանի տնօրինությունը նույնպես տեղյակ չէ իրենց աշակերտի ճակատագրից: Ինչպես «Արեւելքին»  հայտնեցին Նազարյան վարժարանից, Վահանը Լիբանանի Նազարյան դպրոց է փոխադրվել Սիրիայի պատերազմից հետո, աշխույժ և ուշիմ աշակերտ է:    Նա օրեր առաջ հրաժեշտ է տվել դասընկերներին և ուսուցիչներին`  ասելով, որ ընտանիքի հետ մեկնում է Գերմանիա:  Նշենք, որ նրանց հետ է եղել նաև Վահանի 19-ամյա քույրը` Արինա Թեքեյանը, ով, նետվելով ծովը, լողալով հասել է ափ: Նա այժմ գտնվում է Իզմիրում: 

Մեր տեղեկություններով, Թեքեյանների հարազատներն այսօր  նամակով դիմել  են  Պոլսո հայոց պատրիարքությանը` խնդրելով օգնել  Թուրքիայից ուղևորված և անհետացած  իրենց հարազատներին փնտրելու հարցում, ինչպես նաև աջակցել  Արինային` դուրս գալու Իզմիրից: