image

Ադրբեջանցիները 6 հայ զինծառայող են գերի վերցրել

Ադրբեջանցիները 6 հայ զինծառայող են գերի վերցրել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել  եւ գերեվարվել է ՀՀ Զինված ուժերի վեց զինծառայող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։