image

93-ամյա հայուհին զարմանալի գործեր է ստեղծում

93-ամյա հայուհին  զարմանալի գործեր է ստեղծում

Մենք միշտ հիանում ենք արտասահմանյան ամսագրերում, կայքերում իրենց  աշխուժությամբ եւ յուրահատկությամբ  ներկայացող տարեցների պատմություններով, բայց ահա նման մի տարեց, բայց կյանքով լի կին էլ ապրում է Երեւանում, մեր կողքին:  93-ամյա հայուհի տիկին Արմիկը հետաքրքիր զբաղմունք ունի: Նա  ասեղնագործում է չեխ հանրահայտ գրող Յարոսլավ Հաշեկի    «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գրքի դրվագները: Տիկին Արմիկի ասեղնագործությունները աչքի են ընկնում պարզությամբ եւ աարտահայտչականությամբ եւ գրավում են մասնագետների ուշադրությունը: Հետաքրքիր է, որ տիկին Արմիկը ասեղնագործությամբ եւ ասեղնակարով սկսել է զբաղվել 70 տարեկանում: Այդ տարիքում հայտնաբերելով թելով եւ ասեղով պատկերներ ստեղծելու հմայքը, տիկին Արմիկը սովորական ասեղնագործություն չի սկսել. նրա ստեղծած ամեն մի դրվագում քաջարի զինվոր Յոզեֆ Շվեյկը  ներկայանում է բոլոր այն իրադրություններում որոնցում պատկերել է հեղինակը` հոգեբուժարանում, հիվանդանոցում, բանտում: Տիկին Արմիկն իր այս յուրահատուկ եւ ուշագրավ զբաղմունքով ապացուցում է, որ երբեք ուշ չէ ինչ-որ բան սկսելու եւ կյանքը հետաքրքրիր դարձնելու համար:  

 

 

 

 

 

 

 

 

ամբողջական գործերը` Արտ եւ լեգենդ խանութի էջում