Մենք միշտ հիանում ենք արտասահմանյան ամսագրերում, կայքերում իրենց աշխուժությամբ եւ յուրահատկությամբ ներկայացող տարեցների պատմություններով, բայց ահա նման մի տարեց, բայց կյանքով լի կին էլ ապրում է Երեւանում, մեր կողքին: 93-ամյա հայուհի տիկին Արմիկը հետաքրքիր զբաղմունք ունի: Նա ասեղնագործում է չեխ հանրահայտ գրող Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գրքի դրվագները: Տիկին Արմիկի ասեղնագործությունները աչքի են ընկնում պարզությամբ եւ աարտահայտչականությամբ եւ գրավում են մասնագետների ուշադրությունը: Հետաքրքիր է, որ տիկին Արմիկը ասեղնագործությամբ եւ ասեղնակարով սկսել է զբաղվել 70 տարեկանում: Այդ տարիքում հայտնաբերելով թելով եւ ասեղով պատկերներ ստեղծելու հմայքը, տիկին Արմիկը սովորական ասեղնագործություն չի սկսել. նրա ստեղծած ամեն մի դրվագում քաջարի զինվոր Յոզեֆ Շվեյկը ներկայանում է բոլոր այն իրադրություններում որոնցում պատկերել է հեղինակը` հոգեբուժարանում, հիվանդանոցում, բանտում: Տիկին Արմիկն իր այս յուրահատուկ եւ ուշագրավ զբաղմունքով ապացուցում է, որ երբեք ուշ չէ ինչ-որ բան սկսելու եւ կյանքը հետաքրքրիր դարձնելու համար:
ամբողջական գործերը` Արտ եւ լեգենդ խանութի էջում