«Արեւելք»ը Վատիկանի ռադիոյից տեղեկացավ, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ավանդեց իր հոգին։ Նա երկար ժամանակ է, ինչ հիվանդանոցում էր, սակայն նշվում է, որ մահացել է Վատիկանի իր կեցավայրում։
Համայն կաթոլիկների առաջնորդը 89 տարեկան էր։
Ֆրանցիսկոս Պապն ընտրվել է 2013-ի մարտի 13-ին։
Նրա վերջին աղոթքներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համար էր։
Ինչպես տեղեկացրել էինք՝ երեկ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից զատկական պատգամով դիմելով հավատացյալներին, աղոթել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման համար: