Տավուշի մարզ կատարած այցը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց լրագրողների հետ հարցուպատասխանով, որի շրջանակում էլ հայտարարեց՝ Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա: Սա նրա պատասխանն էր հարցին, թե ինչ կարծիքի է այն մասին, որ ազգային համաձայնության կառավարությունում կոալիցիայի մաս կազմող «Դաշնակցությունը» քաղաքական որակեց ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումը:
«Այսինքն՝ դա թյուրըմբռնում է, մենք փորձ ենք արել Ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ով իրեն դուրս է զգում Ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում,»-հայտարարեց վարչապետը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ Հայաստանում «մտքի տեռոր» է իրականացվում։ Իսկ համատեքստը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ՀՅԴ հայտարարությանը հաջորդած քննադատական արձագանքներն էին