image
Հրատապ լուրեր:

Սխալների ժամանակը կամ Մուհամմադ Շուքրիի գրական ժառանգությունը. Middle Orient

Սխալների ժամանակը կամ Մուհամմադ Շուքրիի գրական ժառանգությունը. Middle Orient

‹‹Մուհամմադ Շուքրիի գրքերը դասվում են ժամանակակից համաշխարհային գրականության դասականների շարքին: Մարրոկկացի հեղինակը այս տարի կդառնար 81 տարեկան, բայց շատ քիչ բան կա տոնելու. նրա գրեթե բոլոր գրքերը տպագրությունից դուրս են ամբողջ աշխարհում: Մարրոկկոն չկարողացավ պահպանել իր լավ հայտնի գործիչներից մեկի գրական ժառանգությունը››,-նշում է Ալֆրեդ Հաքենսբերգերը:

Նրա ծննդյան տարեթիվը 1935 թվականի հուլիսի 15-ն է, դա մի բան էր, որ Մուհամմադ Շուքրին ստիպված էր «վերականգնել». ‹‹Որտեղից եմ` գյուղից, Ռիֆ լեռներից, որտեղ մարդկային ծնունդը չի գրանցվում››: Դա մի պատմություն էր, որը նա սիրում էր պատմել՝ զարմացնելով լրագրողներին, սովորաբար Արևմուտքի լրագրողներին: ‹‹Մենք ոչ էլ նշում ենք ծննդյան օրերը, ինչպես դա անում են Եվրոպայում››: Որպես արդյունք՝ նա ասում էր, որ ինքը կարող էր իր տարիքը մի քանի տարով սխալ հաշվարկել: ‹‹Գուցե ես շատ երիտասարդ եմ կամ միգուցե շատ ավելի ծեր եմ››,- ասում էր Շուքրին՝ աչքով անելով:

Մարրոկկացի հեղինակը իր հարցազրույցները տալիս էր Տանժերում գտնվող Ռից ռեստորանում: Իր կյանքի վերջին 2 տարիներին նա նստում էր այնտեղ ամեն առավոտ, միշտ մուտքից դեպի ձախ գտնվող նույն սեղանի մոտ, որի վրա միշտ օղի էր լինում, իսկ նրա դիմաց ժայռերն էին: Ռիցն այն ժամանակ ընդհանուր ոչինչ չուներ այժմյան շքեղ Ռիցի հետ:
Այնտեղ՝ Ռիցում, Մուհամմադ Շուքրին ընդունում էր իր ընկերներին, լրագրողներին և երիտասարդ հեղինակներին: Բացի այդ, ժամանակ առ ժամանակ զբոսաշրջինկերը ցանկանում էին տեսնել մարրոկկացի հայտնի գրողին, մարդ, ով գրել ու կարդալ է սովորել միայն 20 տարեկանում, ում գրքերը նրանք ուղևորության ժամանակ վերցնում էին իրենց հետ, շատ հաճախակի ‹‹Միայն հացի համար››-ը և ‹‹Սխալների ժամանակը››-ը՝ 2 ինքնակենսագրական նովելներ, որոնք նրան միջազգային ճանաչում բերեցին:

Այստեղ էր, որ Շուքրին սկսեց բողոքել ուժեղ բրոնխիտից, որը, չնայած իր սեղանին դրված բոլոր դեղերի, հրաժարվում էր հեռանալ նրանից. հաստ շարֆը վզին փաթաթած, մի ձեռքին սիգարետը, մյուսին՝ օղին: 9 ամիս անց՝ 68 տարեկան հասակում, մի քանի անգամ քիմիոթերապիայի կուրսեր ընդունելուց հետո, մահացավ Ռաբաթի զինվորական հոսպիտալում՝ թոքերի քաղցկեղից:

Իր սեփական հրատարակչությամբ անվախ աթեիստ
Մուհհամմադ 6-րդը կարեկցանքի հաղորդագրությունում հայտարարել էր, որ նրա մահը մեծ կորուստ էր Մարրոկկոյի գրականության համար: Նրա կառավարությունը հոգացել էր հեղինակի բուժման ծախսերը, մի բան, որ Մուհհամմադ Շուքրիի մտքով նախկինում երբեք չէր անցնի:

Շուրջ 20 տարի նրա գրքերը արգելված էին Մարրոկկոյում: Դա մինչև Մուհհամմադ 6-րդի՝ գահը ժառանգելն էր, ում քաղաքականությունը ավելի ազատական էր, քան նրա բռնակալ հորը՝ Հասանինը: Շոիքրիի գրքերն արգելված մնացին մինչև 1999 թվականը: ‹‹Իսլամացումը›› տեղի էր ունենում արաբական շատ երկրներում և շուտով բռնկվեց նաև Մարրոկկոյի հասարակության մեջ, և կառավարությունը ձգտում էր լուծել իր լարված հարաբերությունները գրողի հետ, ով կրոնի քննադատ էր:

Շուքրին իսլամիստների սև ցուցակում էր, քանի որ կառավարությունը մտահոգված էր, որ նա իր գրքերում բացահայտորեն գրում էր սեքսուալության մասին և կոչ էր անում ընտանիքին մտնել այդ հարցի մեջ: Բայց հաստատակամ աթեիստը շատ քիչ էր ուշադրություն դարձնում նրանց վրա: Ասում էր, որ վախենալու ոչ մի պատճառ չկա, ինչ պատահելու է, թո՛ղ պատահի: Նրա գրքերը տպագրվում և հրատարակվում էին իր սեփական ընկերությունում և մատչելիության շնորհիվ հասանելի էին ամենուրեք: Այժմ, յուրաքանչյուր շրջանավարտ կարդացել է նրա ‹‹Միայն հացի համար››-ը կամ էլ նվազագույնը գիտի, թե ով է Շուքրին:

Մահից առաջ իր հիվանդասենյակում նա դեռ ընդունում էր իր ընկերներին: Կատակում էր և շատ լավատեսորեն էր տրամադրված: Հավատում էր, որ ինքը կապահովվի այն ամենով, ինչն իրեն անհրաժեշտ է. իր գրական աշխատանքի համար հետմահու տուն կստանա:

Նա ուներ իր սեփականության վերաբերյալ նոտարի կողմից հաստատված մի հռչակագիր՝ իր վերջին կամքն ու կտակը, որտեղ իր ամբողջ գույքը թողնում էր մի հիմնադրամի, որը համատեղ պետք է ղեկավարվեր 5 նախագահների կողմից. Մուհհամմադ Աշարի՝ մշակույթի նախկին նախարար, Հասան Ուրիդ՝ թագավորի մամլո-խոսնակ, Հասան Նեշմի և Մուհհամմադ Բերադա՝ գրողների միության նախկին նախարարներ և Աբդուլհամիդ Աքքար՝ համալսարանի պրոֆեսոր և Գրողների միության ապագա նախարար:

Ռոբերտո դը Հոլանդան, ով Շուքրիի գործակալն էր երկար տարիներ, ասում է, որ այդ փաստաթուղթը Շուքրիի մահից հետո անհետ կորել է: Նա նշում է, որ ինքն ավելի ուշ կապվել է Մուհհամմադ Աշարիի և Հասան Նեշմիի հետ, բայց նրանցից ոչ մեկից պատասխան չի ստացել:

Ընտրությունը՝ Մարրոկկո
Շուքրիի կենդանության օրոք Շուքրին և դը Հոլանդան հաճախ են քննարկել, թե ինչ է լինելու Շուքրիի ստեղծագործությունների հետ: Գրական գործակալը բացատրում է, որ որոշումը հետևյալն է. դրանք հանձնել եվրոպական կամ ամերիկյան համալսարաններին կամ էլ վստահել Մարրոկկոյի ինստիտուտին:

Մուհհամմադ Շուքրին ընտրում է Մարրոկկոյի տարբերակը: Մի բանից, որ նա վախենում էր, այն էր, որ կառավարությունը կարող է դադարեցնել իր քաղցկեղի թանկարժեք բուժման ֆինանսավորումը, եթե նա իր աշխատանքի իրավունքները փոխանցի օտարերկրացիներին: Մյուս կողմից էլ ամոթ կլիներ դրանք հանձնել այն երկրներին, որոնք նախկինում գաղութացրել և տիրել են Մարրոկկոյին:

Ռոբերտո դը Հոլանդան, ով իրենց երկարամյա համագործակցության ընթացքում ոչ միայն Շուքրիի գործակալն էր, այլ նաև նրա ընկերը, շարունակում է՝ ասելով, որ հետադարձ հայացք գցելով այդ ամենին, կարող ենք ասել, որ օտար երկիրը ավելի լավ կվարվեր, քան Մարրոկկոն վարվեց:

Շուքրի հիմնադրամը՝ ժառանգության շուրջ վեճերում

Անշուշտ, Շուքրի հիմադրամի 5 նախագահների վարքագիծը մնում է խիստ կասկածելի: Հիմանադրամի գրական իրավունքնրի հանձնարարականը հակասում էր Մարրոկկոյի ժառանագականության օրենքին: Մուհհամմադ Շուքրիի ընտանիքը՝ 2 քույրերն ու եղբայրը, նրա օրինական ժառանգներն էին և չէին կարող հաշվի չառնվել:
Ռոբերտո դը Հոլանդան դեռ հարց է տալիս իրեն, թե ինչու այս 4 պատվարժան ջենտլմենները թույլ տվեցին Շուքրիին՝ ստորագրելու այդ հռչակագիրը՝ իմանալով, որ այն բացարձակապես ոչ մի վավերականություն չունի: Եվ նախկին նախարարը, և՛ թագավորի մամլո-խոսնակը շատ լավ տեղեկացված էին իրավական վիճակի մասին: Այնուհանդերձ, նրանք թույլ տվեցին Շուքրիին հավատալու, որ ամեն ինչ լավ է լինելու: Եվ վերջում Հոլանդան վրդովված ավելացնում է, որ դա մարդու վերջին կամքի խախտում է:

Նրա վրդովմունքը դժվար չէ հասկանալը: Շուքրիի մահվանից հետո 5 նախագահները իրենց գլուխները ‹‹մտցրեցին ավազի մեջ››: Նրանցից ոչ մեկը երբեք չփորձեց լուծում գտնել կամ նույնիսկ խելամիտ համաձայնության գալ Շուքրիի ժառանգների հետ, ովքեր, իհարկե, պնդում էին իրենց իրավունքները, քանի որ խոսքը շատ մեծ գումարների մասին էր:
Հրատարակչությունները, որոնց լիազորված էր Շուքրիի գրքերի նոր թարգմանությունները կամ ովքեր ուզում էին հրատարակել հետագա թողարկումները, ժառանգության բաժանման վերաբերյալ վեճերի պատճառով սկզբնական պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, չէին կարողանում երկարացնել:

Դեռևս 2010թ. Շուքրիի ծննդյան 75-րդ տարելիցին արդյունքը վհատեցնող էր, քանի որ նրա գրքերը այլևս մատչելի չէին Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Մարրոկկոյում՝ բացառությամբ մի քանի վերնագրերի:
Ժամանակն է Մարրոկկոյի համար իրականացնելու ‹‹Շուքրիի գործով բոլոր կողմերի համար ընդունելի բանաձևը››: Միանգամայն խելամիտ է պատկերացնել այն հիմնադրամը, որը ստեղծել է Շուքրին՝ աջակցելու ոչ միայն երիտասարդ հեղինակներին, այլ նաև մյուս արվեստագետների, ովքեր պետք է ֆինանսավորվեին բացառապես մահացած հեղինակի գույքով և այն էլ այն երկրում, որտեղ բնակչության 1/3-ը չի կարդալ ու գրել էլ չգիտի:


Անգլերենից թարգմանեց՝ Ջուլետա ՂԱԶԱՐՅԱՆ (ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Արաբագիտության ամբիոն, 4-րդ կուրս)
Հեղինակ՝ Ալֆրեդ Հաքենսբերգեր
Աղբյուրը՝ Qantara.de
Հայերեն թարգմանության աղբյուր՝ Middle Orient