news.am-ի հետ հարցազրույցում Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ասել է, որ սիրիական պատերազմի սկզբից մինչ օրս Սիրիայի հայկական գաղութը տվել է մոտավորապես 120-ից ավելի զոհ, հարյուրավոր վիրավոր, կրել է նյութական ահռելի վնասներ, ինչի հետեւանքով Սիրիայում աստիճանաբար սկսել է նվազել հայերի թվաքանակը: «Հազարավոր մարդիկ նորից բռնեցին գաղթի ճանապարհը: Ափսոսանքով պետք է նշել, որ գրեթե հայաթափվեցին Դեյր Զորի և Ռակկայի նահանգները: Դեյր Զորում փակվեց նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսությունը, ավերածության ենթարկվեցին հայկական մի շարք եկեղեցիներ, մասնավորապես Հալեպում, այդ թվում՝ 2014թ.-ին սեպտեմբերի 21-ին Դեյր Զորի Սբ. Նահատակաց եկեղեցին»,-լրատվամիջոցին ասել է դեսպանը:
Հայ-սիրիական հարաբերությունների, Սիրիայում տիրող իրավիճակի մասին դեսպան Փոլադյանի հետ հարցազրույցն` այստեղ: