image
Հրատապ լուրեր:

Քերոլայն Քոքսը մտադիր է այցելել Սիրիա

Քերոլայն Քոքսը մտադիր է այցելել Սիրիա

Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վերապատվելի Հարություն Սելիմյանը Միացյալ Թագավորության Լորդերի պալատում այցելել է  Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Բարոնուհին իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում չդադարող պատերազմի առթիվ և ցանկություն է հայտնել պաշտոնապես այցելել Սիրիա և իբրև իրավապաշտպան իր նպաստն ունենալ Սիրիայում խաղաղության հաստատման գործում: Քոքսը նշել է, որ հետևում է հալեպահայության ճակատագրին և հույս ունի, որ հալեպահայերը կրկին կգտնեն իրենց խաղաղ հանգրվանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: 

 

 

 


Վեր. Յարութիւն Սէլիմեան Հանդիպած է   Պարոնուհի Քարոլան  Քոքսին հետ

Քերոլայն Քոքսը՝ վերապատվելի Սելիմյանի հետ