Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վերապատվելի Հարություն Սելիմյանը Միացյալ Թագավորության Լորդերի պալատում այցելել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Բարոնուհին իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում չդադարող պատերազմի առթիվ և ցանկություն է հայտնել պաշտոնապես այցելել Սիրիա և իբրև իրավապաշտպան իր նպաստն ունենալ Սիրիայում խաղաղության հաստատման գործում: Քոքսը նշել է, որ հետևում է հալեպահայության ճակատագրին և հույս ունի, որ հալեպահայերը կրկին կգտնեն իրենց խաղաղ հանգրվանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

Քերոլայն Քոքսը՝ վերապատվելի Սելիմյանի հետ
