image

Փաշինյանի նվերի հեղինակ Էմիլը Արեւմտյան Հայաստանում է

Փաշինյանի նվերի հեղինակ Էմիլը Արեւմտյան Հայաստանում է

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքի գնաց հեծանիվով, ինչը բավականին քննարկվեց։ Փաշինյանի խոսքերով` սա քայլ էր` ուղղված առողջ ապրելակերպի քարոզչությանը ներդրում անելուն:

Հեծանիվը Նիկոլ Փաշինյանին նվիրել էր Էմիլ Ասատրյանը, որ հեծանվորդ եւ հեծանվային մասնագետ է: Նվերն արել էր դեռեւս այս տարվա օգոստոսին` վարչապետի աշխատանքային 100 օրվան նվիրված միջոցառմանը: Կարեւորելով առողջ ապրելակերպի եւ հեծանվային մշակույթի զարգացման դերը, ինչպես նաեւ հաշվի առնելով հանրային հետաքրքրվածությունը` կապ հաստատեցի Էմիլ Ասատրյանի հետ եւ փորձեցի զրուցել հեծանվորդի իր կյանքի, խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին:


— Էմիլ, լուրեր են պտտվում, որ Դուք եք Նիկոլ Փաշինյանին հեծանիվ նվիրել:


-Այո, ասում են, որ ես եմ: Օգոստոսի 17-ին վարչապետության 100-օրյակի առիթով Նիկոլ Փաշինյանին հեծանիվ նվիրեցի, որի նպատակն այն էր, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո զարգանա նաեւ հեծանվային կյանքը:: Մոտ 3 տարի առաջ Ֆրանսիայից ինձ մոտ մի հյուր եկավ, նա ամբողջ ճանապարհն անցել էր հեծանիվով, որն այստեղ էլ իրեն պետք չէր: Ես իրենից գնեցի հեծանիվը: Տարիներ շարունակ այն ինձ մոտ էր: Թավշյա հեղափոխությունից հետո ամենաարժանի մարդը, որին կցանկանայի նվիրել, Նիկոլն էր: Որոշեցի վերանվանել հեծանիվը, ներկել, որովհետեւ մի քիչ վնասված տեղեր ուներ` խազած-մազած: Տեսքը վերականգնեցի եւ նվիրեցի վարչապետին:

 

-Ասացիք, որ Արեւմտյան Հայաստանում եք: Գիտեմ, որ այնտեղ էլ հեծանիվով եք հասել: Այցի նպատակների մասին մի փոքր կպատմե՞ք:


-Այո, հեծանիվով ենք ես եւ Արիանա Կաոիլին` շախմատիստ Լեւոն Արոնյանի կինը: Միասին ճանապարհորդում ենք դեպի Հայաստան` անցնելով Արեւմտյան Հայաստանով, հետո Իրանով, ապա`գալով Հայաստան: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից ֆոնդ է բացվել, մեր ճանապարհորդության ընթացքում մենք բարեգործական հիմունքներով գումար ենք հավաքելու եւ մարդիկ, ովքեր ցանկանում են, նվիրատվություն են կատարելու: Ճանապարհորդության մյուս նպատակը մեր պատմամշակութային արժեքներին ծանոթանալն էր, եւ այս ամենը, այո, հեծանիվի միջոցով: 1800 կիլոմետր ճանապարհ կտրելով` գալու ենք Հայաստան:

 

Օֆելի Սիմոնյան/asparez.am

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում