Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանել է կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա անդրադարձել է վերջին օրերին տարածված տեղեկություններին, թե ՀՀԿ-ն հակահեղափոխություն է նախապատրաստում:
Շարմազանովը նշել է, որ իրենք եղել և մնում են քաղաքական միավոր՝ ո՛չ հեղափոխական են, ո՛չ էլ առավել ևս հակահեղափոխական:
«Նման եզրույթներ օգտագործելը, կարծում եմ, որ հեղափոխության հետ որևէ կապ չունի: Ավելին, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր մեր մեջ տեսնում են հեղափոխականներ, հակահեղափոխականներ կամ ռևանշիստներ, զերծ մնան նման եզրույթներից»,- ասել է Շարմազանովը:
Ես հաջողություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Սրանք վերամբարձ խոսքեր չեն, որովհետև ցանկացած կառավարության հաջողություն մեր հասարակության հաջողությունն է: Աստվա՛ծ տա, այն, ինչ ներկայացրել են, սկսած թռիչքային զարգացումից, վերջացրած Ղարաբաղյան հարցում Ղարաբաղի բանակցային կողմ դառնալուց և այլ խնդիրներով, Աստվա՛ծ տա, որ իրականություն դառնան»,- նշել է Շարմազանովը: