image

Մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը

Մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը

Մահացել է  ֆրանսահայ երաժշտահան, կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը: Ֆրանսիական ռադիոն տեղեկացնում է,  որ «Շերբուրգյան հովանոցներ» և այլ աշխարհահռչակ ստեղծագործությունների հեղինակը մահացել է 86 տարեկանում՝ Փարիզում: Փետրվարին Լեգրանը կդառնար 87 տարեկան: 

Լեգրանն ավելի քան 800 ստեղծագործություն հեղինակ է, որոնք հնչել են 250 ֆիլմում, նա  ձայնագրել է ավելի քան 100 ալբոմ։ Հայ երաժիշտը մի քանի անգամ եղել է նաև հայրենիքում, նրան տրվել է  Հայաստանի Պատվո շքանշանը:   

 

Մեր հայրենակիցն ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր է, համագործակցել է  իր մյուս հռչակավոր հայրենակցի՝ Շառլ Ազնավուրի հետ: