Լիբանանում Հայաստանի դեսպանությունից տեղեկանում ենք, որ օրերս դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի Նախագահ գեներալ Միշել Աունի հետ:
Ս. Մկրտչյանը Լիբանանի Նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի ջերմ ողջույնները՝ առաջիկա հանդիպման ակնկալիքով:
Ս. Մկրտչյանի կողմից Նախագահ Մ. Աունին է հանձնվել ս.թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի նամակ-հրավերը:
Լիբանանի Նախագահը գոհունակությամբ ընդունել է հրավերը և կարևորել Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը մասնավորապես Լիբանանի համար: Նա արժևորել է այդ ձևաչափով հանդիպումները՝ բազմակողմ դիվանագիտության օրակարգային խնդիրների քննարկման տեսանկյունից:
Լիբանանի Նախագահը խոստացել է դրականորեն քննարկել հրավերը և, ամենայն հավանականությամբ, մասնակցել Երևանում կայանալիք խոշոր միջազգային միջոցառմանը: