Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ աշխարհաքաղաքական աստիճանական մեկուսացումը, լանզարոտեի կոնվենցիայի հանցավոր վավերացումը, նախկինների և նորերի միջեւ սանձազերծված կոռուպցիոն միջոցների շուրջ անխնա պայքարը, այլասերության քարոզման շարունակական փորձերը, թագավարակի զսպման պատրվակով ոստիկանական պետության ձևավորման վտանգը, և վերջապես, Հանրապետությունում նոր տեսակի, համակարգային կոռուպցիայի տարածումը, սույն թվականի, Հունիսի 11ին ժամը 19:00 ին Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնությունը հրավիրել էր արտահերթ ժողով:
Մի քանի տասնյակ անդամների ներկայության, ժողովի մասնակիցները որոշեցին չմիանալ հներ/նորեր անիմաստ պայքարի կողմերից ոչ մեկին: Փոխարենը, երդվեցին չդադարեցնել սկսված օրինական պայքարը մինչև Հայաստանից արմատախիլ կլինեն կոռուպցիան և այլասերվածությունը:
Այս առիթով, Ժողովը որոշեց դիմել ժողովրդի բոլոր խավերին՝ չվախենա՛լ օլիգարխից ու կոռումպացված համկարգից մինչև կվերականգնվի հայ քաղաքացու իրենց իրավունքը:
▼ հղում հունիսի 11ի ժողովի կոչին`
https://www.facebook.com/notes/1396620830523193/
Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն: