Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, մահացել է: Hraparak.am-ի տեղեկություններով՝ նա մահացել է Գերմանիայում: Արմեն Մովսիսյանի մարմինը, ամենայն հավանակնությամբ, Հայաստան կտեղափոխեն վաղը: Հոգեհանգստի եւ հուղակավորությա օրն ու ժամը դեռ հայտնի չէ: Մեր տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել էր ուռուցք, տեւական ժամանակ է՝ նախկին նախարարը արտերկրում բուժումներ էր ստանում: Նյութի աղբյուրը ` hraparak.am