Նախագահ Սերժ Սարգսյանն առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և այլ պաշտոնատար անձանց հետ քիչ առաջ ներկա է եղել Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակում անցկացված հոբելյանական պարային երաժշտական ներկայացմանը՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կատարմամբ: Ներկայացումը կոչվել է «Հոգիս» և մարմնավորել է Հայաստան-Սփյուռք միությունը: