image

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության հարցով դատարանի որոշումը հրապարակվեց քիչ առաջ: Նրա փաստաբան Արամ Օրբելյանն այդ մասին հայտնեց,  որ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է՝ նշելով, որ մանրամասները կհայտնի այսօր՝ կեսօրին: Փաստբանը հրաժարվեց որեւէ մանրամասն ներկայացնել կալանավորման որոշումից՝ նախաքննության գաղտնիությամբ  պայմանավորված: 

Ինչպես տեղեկացրել ենք՝  հուլիսի 26-ին ՀՔԾ-ում «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: