image
Հրատապ լուրեր:

Հայոց եկեղեցիներում կը կատարուի հոգեհանգիստ Շարլ Ազնաւուրի համար

Հայոց եկեղեցիներում  կը կատարուի հոգեհանգիստ Շարլ Ազնաւուրի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Փարիզ (Ֆրանսիայ)` հոկտեմբերի 5-ին եւ 6-ին մասնակցելու ՀՀ Ազգային հերոս, Շուեյցարիայի Համադաշնութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյէ Շարլ Ազնաւուրի յիշատակի եւ յուղարկաւորութեան արարողութիւններին:

Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կը կատարուի հոգեհանգստեան կարգ մեծանուն հայորդու հոգու խաղաղութեան համար: