Կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը հայտարարություն է արել, որից տեղեկանում ենք, որ մոտ երկու ամսվա ընթացքում արդեն 29.2 մլրդ դրամի իրավախախտում է բացահայտվել.
«Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր առմամբ շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։
Աշխատանքը շարունակվում է»,-տեղեկացնում է Արեն Մկրտչյանը:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ