image
Հրատապ լուրեր:

Դավթաշենում մեքենա է հրդեհվել. լուսանկար

Դավթաշենում մեքենա է հրդեհվել. լուսանկար

Այսօր 22:00-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում  հրդեհ է բռնկվել  «Սուզուկի և Մազդա» մեքենաների սրահի հարևանությամբ կայանված Opel մակնիշի մի ավտոմեքենայում, որը պատկանում է թաղամասի բնակիչներից մեկին: Ահազանգից հետո  դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցները հանգցրել են կրակը, սակայն մեքենան բավական վնասվել էր: Հրդեհի պատճառը ամենայն հավանականությամբ մեքենայի շարժիչի անսարքությունն էր, բարեբախտաբար տուժողներ չեն եղել: