Արսեն Արծրունու բացակայությամբ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ս.Չիչյանը մի քանի րոպե մնալով խորհրդակցական սենյակում որոշեց մերժել քսաներեք տարի անազատության մեջ գտնվող, ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու, նրա երկու պաշտպանների՝Նարինե Ռշտունու եւ Ռոբերտ Ռեւազյանի բողոքը:
Ռոբերտ Ռեւազյանը վերջին անգամ դիմելով դատարանին, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արսենին հինգ անգամ կարճաժամկետ, երկու անգամ երկրարատեւ տեսակցություն են տվել 2012-ին, իսկ դա օրինակելի վարքագծի համար խրախուսանք էր:Նա ասաց, որ սա նույնպես պետք է դիտվի խրախուսանք:Նարինե Ռշտունին էլ ասաց, թե շաբաթ օրն է տեսակցել Արսենի հետ, նրա առողջականը մտահոգիչ է, եւ նա խնդրել էր իր անունից ներկայացնել խնդիրը:
Դահլիճում բողոքի քննությանը մասնակցում էին Արսենի տասնյակ ընկերներից, հարազատները:
Դատարան չէին ներկայացել Անկախ հանձնաժողովից որեւէ մեկը:
Չի բացառվում, որ դատապարտյալի հարազատները դիմեն վճռաբեկ դատարան: