Երեւան-Սեւան մայրուղիի վրայ իրավիճակը նոյնպէս լարուած է: Այնտեղ մարդիկ փակած են փողոցը:
Մէկը ըսած է. «Հասկանում ենք, ժողովուրդ ճան, բայց եթէ մենք ներկայանում ենք որպէս հայրենասէր, տուրիստներն (զբօսաշրջիկները) այս կողմով գնում են Դիլիճան, բաց թողէք այդ ավտոբուսները (փոխադրամիծոցներ) գնան, հասնեն»: Ի պատասխան կին մը պոռալով պատասխանած է. «թող տուրիստները տեսնեն, թէ Հայաստանում ինչ է կատարւում»:
Փակուած էր նաեւ Սեւան-Գագարին հատուածը, ուր Սեւանի քաղաքապետը ուղղակի կը խնդրէր «չդիմել սադրանքների»:
Իրավիճակը նոյնպէս լարուած է մայրուղիի վրայ ազդանշանային համակարգը միացուցած են նոյնիսկ բեռնատարները:
Ցուցարարները փակած են նաեւ Երեւանի Ռուբինեանց փողոցը։