image
Հրատապ լուրեր:

Այսօր Հալեպից Հայաստան տեղափոխվեց երեք կին

Այսօր Հալեպից Հայաստան տեղափոխվեց երեք կին

Այսօր «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Եղսապետ Պետրոսը, Ռոզէ Սաբան և Սիրվարդ Օհանեսյանը, տեղեկանում ենք «ՀԱԼԷՊ» կազմակերպությունից: 

Ժամանած անձանց Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչները։ Նրանց տեղափոխումը Հալեպից Հայաստան հնարավոր դարձավ IDeA հիմնադրամի ցուցաբերած աջակցության շնորհիվ:

2016թ-ի հոկտեմբերի 15-ին Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը, տարածելով հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ, իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին: IDeA հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվում  է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում՝ նեցուկ կանգնելով պատերազմական Սիրիայից Հայաստան գալ փափագող անձանց: