Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այսօր մեկնարկում է «Կրոնական ու մշակութային բազմազանություն եւ խաղաղ գոյակցություն Միջին Արեւելքի մեջ» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրներից հրավիրված քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ ու հոգեւոր առաջնորդներ: Հունական մամուլը նշում է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարության կազմակերպած միջազգային գիտաժողովին ներկա են ՄԱԿ-ի, Եւրոպական Խորհրդի, ԵԱՀԿ-ի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Հռոմի Պապական եւ այլ միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները:
Գիտաժողովի գլխավոր բանախոսներից է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Գիտաժողովին մասնակցելուց բացի, Արամ Վեհափառը հանդիպում է ունենալու նաեւ հունահայ համայնքի հետ:
Լուսանկարը` «Ազատ օր»ի