image

Զօր. Սէյրան Սարոյեանի առողջական վիճակը վատթարացած

Զօր. Սէյրան Սարոյեանի առողջական վիճակը վատթարացած

«Հրապարակ» թերթը կը գրէ. «Պաշտօնաթող զօրավար Սէյրան Սարոյեանի առողջական վիճակը վատթարացել է, ան տանն է, բժիշկների հսկողութեան ներքոյ եւ գրեթէ չի կարողանում քայլել։ Արդէն մի քանի ամիս է՝ նրան արտասահման բուժզննութեան էլ չեն տանում, սպասում են վիճակը փոքր-ինչ կայունանայ։ Սեպտեմբերի 3-ին զօրավարի 57-ամեակը նշել են տանը՝ ընտանիքի անդամները։ Սարոյեանի մտերիմներն անգամ ներկայ չեն եղել։

Յիշեցնենք, որ Սէյրան Սարոյեանը ոտքերի շրջանում անօթային խնդիրներ ունի եւ վերջին տարիներին պարբերաբար բուժուում էր արտասահմանում։ Սակայն վերջին ուղեւորութիւնից կարճ ժամանակ անց վիճակը վատացել է, եւ Իզմիրլեան ԲԿ-ում են մի քանի վիրահատութիւններով փոքր-ինչ բարելաւում ապահովել»: