image

Ընտանիքի կողքին. Արէն Տէյիրմենճեանի խօսքը

Ընտանիքի կողքին. Արէն Տէյիրմենճեանի խօսքը

Ամիսներ առաջ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հրատապ աջակցության կարիք ունեցող մի սիրիահայ ընտանիքի համար խնդրանք ստացանք։ Պատանդ մնալով Ինդոնեզիայում՝ ընտանիքը մուտքի արտոնագրերի թրաֆիքինգի խայտառակ դեպքի զոհ էր դարձել եւ մնացել արգելափակված։ Փարամուսի մեր գրասենյակի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք միջամտել եւ օգնության ձեռք մեկնել այս մարդկանց։

Երբ ժամանեցին Երեւան, մեր կառույցներից մեկում ընտանիքին կացարան տրամադրվեց։ AMAA-ի աշխատակազմը շաբաթներ շարունակ հոգ տարավ նրանց տարբեր կարիքների մասին եւ, ի վերջո, ընտանիքի մայրն աշխատանքի անցավ մեր Ավետիսյան դպրոցում։ Երեխաները նույնպես սեպտեմբերից կսկսեն ուսումնառել այնտեղ։ Կիրակի օրերին ընտանիքը հաճախում է Բաղրամյան 18 հասցեում իրականացվող եկեղեցական ծառայություններին՝ աստիճանաբար դառնալով վստահություն ներշնչող համայնքի մի մասը։ 

Այս ամիս նշելով Ընտանիքի օրը՝ մենք ուրախություն ենք ապրում նման պատմությունների համար՝ որպես AMAA-ի ազդեցիկ առաքելության իսկությունը։

Մինչդեռ, նաեւ զգոն ենք՝ հասկանալու, որ շատերը դեռ կարիքի մեջ են։ 

Արցախի ճակատագիրն իր վճռորոշ փուլերն է թեւակոխում, ու թեեւ մենք ամուր կառչել ենք հույսից, քաջ գիտակցում ենք այն վտանգները, որոնց առերեսվում է յուրաքանչյուր ընտանիք՝ անկախ գնալու կամ մնալու իր որոշումից։ 

Ինչ էլ անենք հաջորդիվ, կարեւոր է մեր անձերն ու ծրագրերը կառուցել միասնականության շուրջ՝ կենտրոնում ունենալով ընտանիքը։

Շնորհակալ ենք՝ մեզ այդ վիթխարի պատասխանատվությունը վստահելու համար։

 

Երախտագիտությամբ՝

Արեն Դեյիրմենջյան
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն