image

Յավուզ Բայդար. Ժողովրդավարական Թուրքիայի բոլոր հույսերն ու երազները վաղուց խորտակված են

Յավուզ Բայդար. Ժողովրդավարական Թուրքիայի բոլոր հույսերն ու երազները վաղուց խորտակված են

Բեռլինի Sofitel Berlin Kurfurstendamm հյուրանոցի համաժողովների սրահում շարունակվում է  «ԻրավունքՆերի շուրջ միավորված» (United in Rights)  խորագրով  համաժողովը, որին մասնակցում են Փոքր Ասիայի ժողովուրդների տասնյակ մտավորական ներկայացուցիչներ: Համաժողովը նվիրված է Հրանտ Դինքի նահատակության 10-րդ տարելիցին: Համաժողովի առաջին օրը ելույթ ունեցան հայկական պատվիրակության ներկայացուցիչները, որոնց ելույթներին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

Այսօրվա ելույթ ունեցողներից մեջ էր  թուրք լրագրող, բլոգեր Յավուզ Բայդարը: Իր ելույթում նա ասաց, որ Ժողովրդավարական Թուրքիայի բոլոր հույսերն ու երազները վերջնականապես խորտակված են, և ինքը հույսը կտրել է ներկայից, ուստի վստահ է, որ մեծ աշխատանք պետք է տանել հատկապես եկող սերունդների հետ: Թուրք հայտնի լրագրողը հատկապես շեշտեց, որ այսօր հույս չի ներշնչում նաև ո՛չ Արևմուտքի բռնած ճանապարհը ո՛չ էլ Ռուսաստանի հզորացումը: «Այսօր համաշխարհային մակարդակով պայքար պիտի տարվի, որի համար պետք է օգտագործվեն տեխնոլոգիաների ընձեռնած հնարավորությունները: Օնլայն պայքար պետք է սկսել թե՛ մարդու իրավունքների համար, և թե Թուրքիայի ոճիրների դեմ, որն այսօր պարտադրվել է աշխարհին իբրև քաղաքական ոճ և ինչը տարածում է գտնում աշխարհում»,-մասնավորապես ասել է Յավուզ Բայդարը: