image

«Որպէսզի ընտրութիւններում յաղթի Նիկոլը, նրան պէտք է յաղթաթուղթ տալ, որի վրայ մեծ տառերով գրուած լինի «խաղաղութիւն»». Արթուր Խաչատրեան

«Որպէսզի ընտրութիւններում յաղթի Նիկոլը, նրան պէտք է յաղթաթուղթ տալ, որի վրայ մեծ տառերով գրուած լինի «խաղաղութիւն»». Արթուր Խաչատրեան

Որպէսզի ընտրութիւններուն յաղթէ Նիկոլը, անոր պէտք է յաղթաթուղթ տալ, որուն վրայ մեծ տառերով գրուած ըլլայ «խաղաղութիւն», դիմատետրեան էջին գրած է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Արթուր Խաչատրեան.

«Ամփոփելով Փաշինեանի ասուլիսը.

Նիկոլն Իլհամին խօսք է տուել 2027 թուականին փոխել ՀՀ սահմանադրութիւնը եւ բացառել այն դրոյթները, որոնց դէմ թուրքերն ու ատրպէյճանցիները վայրահաջում էին տարիներ ի վեր: Ընտրութիւններ 26 թուականին են, եթէ հեծանիւով արտահերթի չգնայ: Ո՞վ գիտի ի՞նչ կը լինի 1.5-2 տարուց: Որպէսզի յաղթի Նիկոլը, նրան պէտք է յաղթաթուղթ տալ: Այդ յաղթաթուղթը հենց այն թղթի կտորը կարող է լինել, որի մասին այսօր խօսեց zoxovrti varacepete: Թուղթ, որի վերնագրում, մեծ տառերով գրուած լինի «խաղաղութիւն»:

Իր համար կարեւոր չէ, որ այդ թուղթը կապիտուլյացիայի (հողատուութեան) վաւերացումն է լինելու, կարեւորը վերնագիրն է: Դրանով ինքը քարոզարշաւ կը սկսի ու կը փորձի մարդկանց մոլորեցնել, թէ «տեսէ'ք, խաղաղութիւն եմ բերել»: (Պատահական չէ, որ մի քանի ամիս առաջ ԱԺ պաշտպանութեան յանձնաժողովը մի ֆելետոն (թերթօն) էր գրել` փորձելով հերոսացնել «խաղաղութիւն բերող» Չեմբըռլենին): Կ'ասի, թէ խաղաղութիւնը փխրուն է, պէտք է սիրել ու փայփայել, իսկ դա, իրենից լաւ, ոչ ոք չի կարող անել, իսկ ռեւանշիստերը (վրիժառուներ) կու գան ու կռիւ կը սկսեն: Առիթից էլ կ'օգտուի ու այդ ռեւանշիստներին բանտերում կը փակի:

Բայց դե Ալիեւն էլ ախմախ չէ, նա էլ է դա հասկանում ու Նիկոլից նոր զիջումներ կը պահանջի այդ թղթիկի համար: Նիկոլն այսօր վերահաստատեց, որ արցախցիների վերադարձի հարց չի բարձրացնելու: Նշեց, որ պատրաստ է սահմանին ինչ որ  մասնաւոր պահապանների բերել, քանի որ Ալիեւը չի ցանկանում, որ հայ սահմանապահները ստուգեն Հայաստան մտնող ադրբեջանցիներին: Հետաքրքիր է, էլ ի՞նչ մնաց: Միթէ՞ երկրի անուանափոխութիւնը»,- գրած է պատգամաւորը։